Բժիշկը զգուշացրել է «լուռ» ինսուլտի նշանների մասին

Բժիշկը զգուշացրել է «լուռ» ինսուլտի նշանների մասին

 Հաճախ դա վերագրվում է սթրեսին, սակայն այս վիճակը կարող է սպառնալ մարդու կյանքին, ասել է նյարդաբան և ֆիզիոթերապևտ Անդրեյ Գալկինը։

Lenta.ru-ին հետ զրույցում բժիշկը զգուշացրել է այս հիվանդության նշանների մասին։

Բժշկի խոսքով՝ շատերն անսպասելի գլխապտույտը, արյան բարձր ճնշումը և հիշողության ժամանակավոր կորուստը համարում են հոգնածության կամ սթրեսի հետևանք։ Այնուամենայնիվ, այս ախտանիշները կարող են լինել «լուռ» ինսուլտի նշաններ, որոնք զարգանում են դանդաղ և աննկատ, բայց ի վերջո կարող են մահացու լինել:

Նյարդաբանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «լուռ» կաթվածը կարող է ուղեկցվել ցավով (գլխի, ծնոտի, քունքերի հատվածում), անկառավարելի սպազմերով (ակամա մկանային կծկումներ), քնկոտության, սրտխառնոցի, զկռտոցով ու շնչառության հետ կապված խնդիրներով:

Եթե ​​կաթվածը հանկարծակի է լինում, ավելի հեշտ է ճանաչել այն։ Այս դեպքում մարդը դժվարությամբ է ժպտում, չի կարողանում ձեռք բարձրացնել, խոսքի հետ կապված խնդիրներ են առաջանում։

«Այս երեքի առկայության դեպքում պետք է անմիջապես բժիշկ կանչել, որտեղ էլ որ լինեք: Դուք կարող եք փրկել մարդուն միայն առաջին չորս ժամվա ընթացքում»,- ընդգծել է Անդրեյ Գալկինը։