Բժիշկը զգուշացրել է, որ վիտամին C-ն չի ազդում իմունիտետի վրա

Բժիշկը զգուշացրել է, որ վիտամին C-ն չի ազդում իմունիտետի վրա

Բժիշկ Վիկրամ Մուրտին ասել, որ ամենատարածված սխալը սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի պատվաստումների արդյունավետությանը չհավատալն է։

Շատ մարդիկ նախընտրում են իրենց իմունային համակարգը պահպանել աշխատանքային վիճակում վիտամին C-ով, գրել է «The Sun»-ը։

«Եթե ցանկանում եք ամրապնդել ձեր իմունային համակարգը, չպետք է վիտամին C ընդունեք կամ հակաբիոտիկներ ընդունեք: Վերջիններս գործում են միայն բակտերիաների վրա, դրանք անօգուտ են վիրուսների դեմ»,- ասել է փորձագետը։

Մուրտին ընդգծել է, որ «իմունիտետի բարձրացում» հասկացություն գոյություն չունի։ Սա նշանակում է, որ անկախ նրանից, թե որքան ցիտրուսային մրգեր ուտեք կամ կոճապղպեղի ըմպելիք խմեք գավաթներով, դա ոչ մի կերպ չի ազդի ձեր օրգանիզմի վրա։

Լավագույն բանը, որ կարող եք անել ձեր իմունիտետի համար, պատվաստումները համընթաց պահելն է: