Սամվել և Գայանե ամուսիններն ամեն օր լուսաբացին ձեռնասայլի միջոցով արտադրամասից հաց են հասցնում խանութ (լուսանկարներ)

Սամվել և Գայանե ամուսիններն ամեն օր լուսաբացին ձեռնասայլի միջոցով արտադրամասից հաց են հասցնում խանութ  (լուսանկարներ)

Արցախի տեղեկատվական շտաբի  լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«Սամվել և Գայանե ամուսինները իրենց որդի Թաթուլի հետ գտել են այլընտրանքային միջոց հացը արտադրամասից իրենց խանութ հասցնելու համար։ Ամեն օրվա լուսաբացին նրանք ընտսնիքով ձեռնասայլի միջոցով արտադրամասից հաց են հասցնում իրենց խանութ, որպեսզի փոքր ինչ թեթևացնեն քաղաքում գոյացող հերթերը

Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղ) լիովին պաշարման և Հայաստանից եկող բնական գազի արգելափակման  հետևանքով Արցախում սպառվել է վառելիքը, ինչի հետևանքով հացի արտադրամասերը չեն կարողանում հաց հասցնել Ստեփանակերտի խանութներ»։