Նոր մոտեցմամբ լծվում ենք պայքարին․ Իշխան Սաղաթելյանը՝ հանրահավաքի մասին
Անցնող երկու ամիսներին ընդդիմությունը ձեռքները ծալած չի նստել։ Այդ մասին այսօր հայտարարեց ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրենք ունեցել են թե՛ պիկեր, թե՛ վայրէջքներ։
«Այս պայքարի պարտությունը հայ մարդու պարտությունը կլինի, ուստի կանգ չենք առնելու»,- նշեց նա։
Սաղաթելյանը նշեց, որ Արցախում երեկ անցկացված հանրահավաքը իրենց պայքարին նոր թափ է հաղորդելու.
«Նոր մոտեցմամբ ու ուժով ենք լծվելու պայքարին»,- վստահեցրեց նա։
Ինչ վերաբերում է քաղաքացիներին փողոց դուրս հանելու ու նորից տուն ուղարկելու մասին քննադատություններին, ապա Սաղաթելյանը նշեց․ «Լավ գիտենք մարդկանց տուն ուղարկողներին, դա մեզ չի վերաբերում։ Մենք ժողովրդին պայքարի մղողն ենք ու մեր վճռականությունը չի սասանվել»։
Սաղաթելյանը նաև նշեց, որ շատ կարևոր է նոյեմբերի հինգի հանրահավաքը, դրանից հետո պայքարը, բնականաբար շարունակվելու է։
Մանրամասները՝ տեսանյութում