Հոգնել ենք ստատուսով պայքարողներից, իջե՛ք փողոց, ստանձնե՛ք պատասխանատվություն․ Սաղաթելյան

Քաղաքական բոլոր ուժերին հրավիրում ենք հանրահավաքի։ Մենք չենք պահանջում համախմբում ինչ-որ քաղաքական ուժի շուրջ։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ուրախ կլինեն բոլորին տեսնել և՛ հրապարակում, և՛ հարթակում։ 

«Սա գոյության պայքար է, և եթե մեկը կարող է դրան օգտակար լինել, պետք է մասնակցի։ Ոչ միայն պետք է մասնակցի, այլ նաև պետք է կոչ անի ժողովրդին՝ գալ ու մտնել պատասխանատվության տակ»,- ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, որ հոգնել են ստատուսով պայքարողներից․ 

«Իջե՛ք փողոց, ստանձնե՛ք պատասխանատվություն։ Ասածս վերաբերում է բոլորին, ասում եմ անկեղծ ու բաց»։

Նրա խոսքով՝ պետք է լայն համախմբում։

«Կան մարդիկ, որոնք ոչինչ չեն անում, միայն քննադատում ու պահանջում են։ Երբ քաղաքացին ավելի կտրուկ գործողություններ է պահանջում, բնական է, իսկ երբ նման հայտարարություններ են անում քաղաքական ուժերը, տարօրինակ է։ Ամեն մեկը պետք է իր բաժին կռիվը տա»,- ասաց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։