Աստրախանում մեթադոնից թունավորում է եղել․ 5 մարդ է մահացել, ծանր վիճակով տուժածներ կան (լուսանկար)

Աստրախանում մեթադոնից թունավորում է եղել․ 5 մարդ է մահացել, ծանր վիճակով տուժածներ կան (լուսանկար)

Աստրախանում ենթադրաբար մեթադոնից թունավորումից հինգ մարդ է մահացել. Եվս 14-ը տուժել է։ Նրանցից 11-ը ծանր վիճակով վերակենդանացման բաժանմունքում է։ Հայտնել է Mash տելեգրամյան ալիքը։

Քաղաքի Սովետսկի և Տրուսովսկի թաղամասերում հայտնաբերվել են տղամարդկանց ու կանանց դիեր։ Բոլորը եղել են 18-ից 40 տարեկան։ Սրանից անմիջապես հետո մարդկանց սկսել են քաղաքային հիվանդանոցներ բերել անհայտ նյութից թունավորումով։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, վերցրել տուժողների հեռախոսները, հարցաքննել ականատեսներին։ Այժմ իրավապահները պարզում են, թե Աստրախանի բնակիչները որտեղից են գնել արգելված դեղը։