Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին

Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը Հայաստանի մի շարք շրջաններից։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ այդ հարցը համաձայնեցվել է երեկ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը։

«Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին»,- նշել է Պեսկովը։