Արայիկ Հարությունյանը , Բակո Սահակյանը այցելել են Զինվորական պանթեոն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության օրվա առթիվ, միասին այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր և Զինվորական պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին: 

Ինչպես հայտնում է Ստեփանակերտից MediaHub-ի լրագրողը, Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին:

Անի Գևորգյան