Եթե պետք լինի ամեն գործ անելու եմ, խոսում ենք ծառայության մասին. Ռուբեն Վարդանյանը` ՀՀ -ում պաշտոն ստանալու մասին

Դուք ինչ-որ բան շփոթում եք, կներեք, ես այդ կողմից «կոտոշավոր եմ», բայց ես ինձ պահում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարում։ Այն մարդը, որն իր հայրենիքի համար պատրաստ չէ ամեն ինչ անել, ստախոս է։ Մարդը, որը պատրաստ չէ դուրս գալ իր կոմֆորտ զոնայից ու անել այն ինչը պետք է հայրենիքին, ոչ թե այն ինչն իրեն է ձեռք տալիս, ուրեմն մինչև վերջ ազնիվ չէ։ Այս մասին այսօր Արցախում լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ-ից հայազգի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով MediaHub.am-ի հարցին, թե արդո՞ք վերջինս ՀՀ-ում որևէ պաշտոնի է հավակնում։

Վարդանյանը քննադատորեն մոտեցավ «կենացային հայրենասիրությանն» ու կոնկրետ պատասխանեց՝ այո, եթե պետք լինի՝ ամեն ինչ էլ կանի պետության համար։

«Այս հարցին մի քանի անգամ պատասխանել եմ, ասել եմ՝ պետք լինի, ամեն գործ էլ անելու եմ։ Զարմանում եմ, որ նորից հարցնում եք։ Մենք խոսում ենք պետություն ունենալ-չունենալու մասին, մենք խոսում ենք հայրենիք ունենալ-չունենալու մասին։ Զարմանում եմ, որ ձեզ այդ հարցերն են հետաքրքրում, որովհետև պաշտոնը կունենար կարևորություն, եթե ունենայինք շատ հարուստ, երջանիկ, մեծ երկիր և այդ պաշտոնը հնավորություններ կամ հարգանք կտար։ Մենք խոսում ենք ծառայության մասին, եթե պաշտոնը չենք դիտարկում որպես իշխանություն, իբրև, ես եմ ձեր բոլորի իշխանը, այլ պաշտոնը դիտարկենք որպես ծառայություն, ապա, ձեր հարցին պատասխանում եմ՝ այո»,-ամփոփեց նա։