Apple-ը պլանավորում է ԱՄՆ-ում վաճառքի համար նախատեսված iPhone-ների հավաքումը տեղափոխել Հնդկաստան

Apple-ը պլանավորում է ԱՄՆ-ում վաճառքի համար նախատեսված բոլոր iPhone-ների հավաքումը տեղափոխել Հնդկաստան, հաղորդել է FT-ն։
Պատճառն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականությունն է Չինաստանի դեմ։
Ինչպես նշել է հրատարակությունը, Թրամփի կողմից Չինաստանի հետ սանձազերծված առևտրային պատերազմը զգալիորեն մեծացնում է iPhone-ի արտադրության ծախսերն ու ռիսկերը Չինաստանում։ Apple-ը նախկինում հետապնդել է իր մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման ռազմավարություն, սակայն այժմ կորպորացիան ստիպված է զգալիորեն արագացնել արտադրական կարողությունները Չինաստանից դուրս բերելու աշխատանքները, որտեղ հավաքվում է իր սմարթֆոնների մեծ մասը։
Մինչև 2026 թվականի վերջը, կորպորացիայի ծրագրերի համաձայն, Հնդկաստանում ամերիկյան շուկայի համար պետք է գնվի ավելի քան 60 միլիոն iPhone, խոսքն արտադրության ծավալների կրկնապատկման մասին է։
Այս ծրագրերը նաև աջակցվում են ԱՄՆ-ի և Հնդկաստանի ղեկավարության միջև առևտրային բանակցություններով՝ ներմուծման մաքսատուրքերի ապագա կարգավորման վերաբերյալ։ Այս շաբաթ երկիր կատարած այցի ժամանակ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ երկու կողմերն էլ «շատ լավ առաջընթաց» են գրանցել։ FT-ի տվյալներով՝ Apple-ի ղեկավարությունը մշտական կապի մեջ է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ սակագնային հարցերի շուրջ և լոբբինգ է անում Հնդկաստանում իր աշխատանքի համար առավել բարենպաստ պայմանների համար։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել էր 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման մասին։ Ապրիլի 5-ին ուժի մեջ էին մտել 10% համընդհանուր սակագները, իսկ ապրիլի 9-ին՝ անհատականները։ Նույն օրը Թրամփը հայտարարել էր, որ 90 օրով կասեցնում է որոշակի երկրների և տարածքների նկատմամբ լրացուցիչ փոխադարձ ներմուծման սակագները։ Այս ժամանակահատվածում կգործի «10% համընդհանուր սակագին»։ Սա չի ազդել Չինաստանի վրա։ Վաշինգտոնի կողմից Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա սահմանված ընդհանուր մաքսատուրքերը հասնում են 145%-ի, իսկ Չինաստանի կողմից սահմանված պատասխան մաքսատուրքերը՝ 125%-ի։