Բժիշկը խորհուրդ է տվել ընթրիքին հրաժարվել որոշ մթերքներ օգտագործելուց

Բժիշկը խորհուրդ է տվել ընթրիքին հրաժարվել որոշ մթերքներ օգտագործելուց

Ընթրիքին չի կարելի օգտագործել ծանր յուղոտ մթերքներ, ապխտած մթերքներ, մսի որոշ տեսակներ, բարդ ու պարզ ածխաջրեր, հատիկավորներ ու գազավորված քաղցր ըմպելիքներ։ Այս մասին Газета.Ru-ին ասել է առողջ սնուցման ոլորտի փորձագետ Տատյանա Մեշչերյակովան։

«Որոշ մթերքներ բացարձակապես հարմար չեն ճաշի համար։ Հակացուցված են ծանր ճարպային ուտեստներն ու ապխտած մթերքները՝ խոզի միսը, գառան միսը, բադը, սագը, նաև խոզի ճարպն ու ցանկացած կիսաֆաբրիկատ մսամթերք, ինչպիսիք են երշիկը կամ սարդելկան: Ցանկալի է բացառել լոբազգիները՝ լոբի, ոլոռ, սիսեռ, ոսպ. դրանք իդեալական են ցերեկային ժամերին: Այս մթերքները կպահանջեն մարսողության երկար գործընթաց ու ֆերմենտների ակտիվ արտադրություն»,- պարզաբանել է սննդաբանը։

Մեշչերյակովան նաև կոչ է արել հրաժարվել պարզ ածխաջրերից (սպիտակ հաց, քաղցր աղանդեր, կոնֆետներ, թխվածքաբլիթներ, թխած ապրանքներ), նաև մրգերից։ Բժշկի խոսքով՝ վերոնշյալ մթերքները հրահրում են ինսուլինի մեծ չափաբաժնի արտազատում, և ապագայում այդ ածխաջրերը կտեղադրվեն որովայնում և ազդրերում։

«Եվ, իհարկե, խորհուրդ չի տրվում օգտագործել գազավորված քաղցր ըմպելիքներ ու փաթեթավորված հյութեր, որոնք կհանգեցնեն նաև երեկոյան արյան շաքարի բարձրացմանը»,- հավելել է բժիշկը։

Ընթրիքի հավասարակշռված տարբերակը մանրաթելն է, որը պարունակվում է կտրատած բանջարեղենի մեջ, ինչպես նաև սպիտակուցը, որը կարելի է ստանալ սպիտակ մսից կամ ձկից: Ընթրիքին նաև մի բուռ ընկույզ ունեցեք:

Բացի այդ, բժիշկն ընդգծել է, որ անցանկալի մթերքների միանվագ օգտագործումը չի վնասի և կառաջացնի միայն անհարմար վիճակ, սակայն դրանց կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել մարսողության լուրջ խնդիրների։