Մահացու հարված հանգստավայրերին. թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է մոտալուտ աղետաբեր երկրաշարժի մասին

Մահացու հարված հանգստավայրերին. թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է մոտալուտ աղետաբեր երկրաշարժի մասին

Թուրք սեյսմոլոգ, պրոֆեսոր Նաջի Գյորուրը Իզմիրը նշել է որպես հիմնական ռիսկային գոտի: Ըստ թուրքական մամուլի՝ նա զգուշացրել է, որ տարածաշրջանում հնարավոր են 7 բալ եւ ավելի ուժգնությամբ ցնցումներ։ Նրա խոսքով, ներկայումս ուսումնասիրություններ են կատարվում հանգստավայրի ամենավտանգավոր վայրերը բացահայտելու համար։

«Իզմիրը երկրաշարժերի քաղաք է. 1755-1864 թվականներին տեղի են ունեցել 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժեր։ Իզմիրն ունի երկրաշարժերի բազմաթիվ աղբյուրներ, և կան բազմաթիվ խզվածքներ, հատկապես Իզմիրի թերակղզում: Խզվածքներ կան նաև Մանիսայի և Այդինի շրջակայքում։ Յուրաքանչյուր խզվածք, որը մենք նկատում ենք, կարող է առաջացնել 7 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ և կաթվածահար անել Իզմիրը»,- համաժողովում ասել է պրոֆեսորը։

Նա նաև հայտնել է, որ Իզմիրում այժմ սկսվել են խզվածքների ուսումնասիրման աշխատանքները։

«Իզմիրն ունի բլուրներ, հարթավայրեր և իջվածքներ։ Բարձրադիր վայրերն ավելի դիմացկուն են երկրաշարժերին»,- նշեց փորձագետը։

Հիշեցնենք, որ թույլ երկրաշարժերը Թուրքիայում սկսեցին կրկնվել մեծ հաճախականությամբ։ 4,7 մագնիտուդ ուժգնությամբ վերջին ցնցումը տեղի է ունեցել Միջերկրական ծովում՝ Անթալիայի ափերի մոտ։