Կրկին ուժգին երկրաշարժ Թուրքիայում

Կրկին ուժգին երկրաշարժ Թուրքիայում

Անթալիայի մերձակայքում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ 35 կմ խորության վրա և ափից 10 կմ հեռավորության վրա՝ զբոսաշրջային հայտնի Դեմրե քաղաքի մոտ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նահանգի մի քանի քաղաքներում։

Անթալիայի նահանգապետարանի տվյալներով՝ այս պահին նահանգում երկրաշարժի բացասական հետևանքներ չեն գրանցվել։ Փրկարարները և տեղական այլ գերատեսչությունները շարունակում են ստուգումները: