Չափահաս մարդը եթե ուզում է երեխա ունենալ, պիտի ունենա՝ անկախ ամեն ինչից․ Փաշինյան

Առողջապահության նախարարությունը 500 մլն դրամ լրացուցիչ գումարն է խնդրում պետբյուջեից՝ վերարտադրողական առողջության ծրագրի համար։

Նրա խոսքով՝ անպտղության հաղթահարումը կարևորվում է ՀՀ Կառավարության կողմից, ուստի 194 սահմանամերձ բնակավայրերում կանայք ունեն երեխա ունենալու հնարավորության։ Ծրագրի շրջանակներում զոհված զինծառայողների ծնողները ևս փոքրիկ լույս աշխարք բերելու հնարավորություն ունեցան։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այսօր ցանկացած կին կարո՞ղ է ծրագրից օգտվել՝ անկախ ամեն ինչից։

«Ով ցանկանում է այս ճանապարհով երեխա ունենալ, ո՞ւր պիտի դիմի»,- հարցրեց նա։

Անահիտ Ավանեսյանն արձագանքեց՝ 36 տարեկանը լրացած, երկու տարի անպտղություն ուեցող կանայք կարող են դիմել։

Փաշինյանը զարմացավ՝ ինչո՞ւ 27 տարեկան կինը չի կարող դիմել։

«Չափահաս մարդ ա, ուզում ա օգտվի այդ ծրագրից, ինչո՞ւ ենք նրան զրկում այդ հնարավորությունից»,- հարցրեց նա։

Անահիտ Ավանեսյանն արձագանքեց՝ առողջապահական տեսանկյունից այդպես է ճիշտ, այդպիսինն է ցուցումը։

Փաշինյանը հակադարձեց՝ մարդը չունի վերարտադրողական խնդիր, բայց ուզում է այս ծրագրից օգտվել, ինչո՞ւ չի կարող։

Ավանեսյանն էլ բացատրեց՝ երբ կինը դիմում է այս ծրագրին, արհեստական սերմնավորման առաջին փուլն է անցնում, դրա շեմը 32-ն է։ Բայց կարող են այլ տարիքային շեմ դիտարկել։

Փաշինյանն էլ պատասխանեց՝ ծրագրի նպատակն այն է, որ չափահաս մարդը եթե ուզում է երեխա ունենալ, պիտի ունենա՝ անկախ ամեն ինչից։

Մանրամասները՝ տեսանյութում։