Խաչվերացի տոնին Մայր Աթոռում մատուցվում է Սուրբ Պատարագ

Խաչվերացի տոնին Մայր Աթոռում մատուցվում է Սուրբ Պատարագ

Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցին սեպտեմբերի 11-ին հանդիսավորությամբ նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը:

Բերկրառատ օրվա առիթով Սուրբ Գայանե վանքում այդ բերկրառատ օրվա առթիվ մատուցվում է Սուրբ Պատարագ: Պատարագիչն է Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Նշենք, որ այսօր ժամը 17։30–ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի կունենա Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը, որի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս կբերվի Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։ Կկատարվի նաև Անդաստանի կարգ, կօրհնվեն խաչը զարդարող ռեհանը  և աշխարհի չորս կողմերը։