Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Խաչվերացի տոնին նվիրված պատարագին

Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Խաչվերացի տոնին նվիրված պատարագին

Սեպտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը դեսպանության անձնակազմի ուղեկցությամբ մասնակցեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Խաչվերացի տոնի կապակցությամբ մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Արարողության ավարտից հետո դեսպան Սմբատյանը առանձնազրույց ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ։