Եվրոպան և Ուկրաինան վախենում են, որ Թրամփը կարող է դուրս գալ բանակցություններից

Եվրոպան և Ուկրաինան վախենում են, որ Թրամփը կարող է դուրս գալ բանակցություններից

Եվրոպական երկրների և Ուկրաինայի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով կհեռանա ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը։

Հրատարակության տվյալներով՝ ամերիկացիների հետ բանակցություններից հետո վերջին մի քանի օրերին Եվրոպան և Ուկրաինան մտահոգված են, որ Սպիտակ տան ղեկավարը կարող է օգտագործել բանակցային գործընթացում հաջողության բացակայությունը՝ կարգավորման հասնելու փորձերին Միացյալ Նահանգների մասնակցությունը դադարեցնելու համար։

Հետևաբար, Կիևը գաղտնի սկսեց պատրաստվել Վաշինգտոնի բանակցություններից դուրս գալուն։ Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները ներկայումս չգիտեն՝ արդյոք Միացյալ Նահանգները կշարունակի՞ ռազմական օգնություն ցուցաբերել, թե՞ կշարունակի՞ փոխանակվել հետախուզական տեղեկատվությամբ։

Գերագույն Ռադայի արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Մերեժկոյի խոսքով՝ Կիևի և Վաշինգտոնի հարաբերություններում կարող է տեղի ունենալ ամենավատ բանը, որ ԱՄՆ նախագահը կորցնի հետաքրքրությունը Ուկրաինայի նկատմամբ։