Բժիշկ Մյասնիկովն անվանել է քաղցկեղ առաջացնող դեղամիջոցներ

Բժիշկ, հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը URA.RU-ին ասել է, որ դեղամիջոցները, ինչպիսիք են «Զանտակը» և «Ռեդուկսինը», արգելվել են շատ երկրներում՝ քաղցկեղի առաջացման ռիսկի պատճառով։
Նա ասել է, որ դեղամիջոցը բավականին տարածված է եղել Արևմուտքում։
Նրա խոսքով՝ վերջերս հետ է կանչվել «Զանտակ» դեղամիջոցը, որը հայտնի է նաև որպես «Ռանիտիդին»․ այն օգտագործվում է գաստրիտի բուժման համար։ Շատ տարածված եղել, վաճառվել է փոքր դեղաչափերով՝ առանց դեղատոմսի Ամերիկայում և Եվրոպայում։
Մասնագետը նշել է, որ դեղերի հետկանչման պրակտիկան նորմա է։ Սրա պատճառը դեղերի սահմանափակ «դաշտային» փորձարկումն է։
Մյասնիկովը պարզաբանել է, որ երբ դեղամիջոցը հասնում է լայն զանգվածների, սկսում են ի հայտ գալ կողմնակի ազդեցություններ։