Նոր Նորքում պայթյունից տուժածները տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Նոր Նորքում պայթյունից տուժածները տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Նոր Նորքի Ոստիկանության բաժանմունքի մոտ պայթյունից տուժած երկու քաղաքացի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Այդ մասին MediaHub-ին հայտնեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:

Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան, նրանք զննություն են անցնում:

Հաջորդիվ կներկայացնենք մանրամասներ:

Նշենք,  ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ զինված երեք տղամարդ նռնակ է պայթեցրել, նրանցից երկուսը վիրավորվել է:

 

Նարե Գնունի