Չնայած պատերազմական իրավիճակին, Երուսաղեմի Հին քաղաքում նշել են ՀՀ Անկախության օրը

Չնայած պատերազմական իրավիճակին, Երուսաղեմի Հին քաղաքում նշել են ՀՀ Անկախության օրը

Հայաստանը երեկ նշում էր Անկախության օրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։ 

Երեկ Երուսաղեմի հայկական համայնքը ևս նշել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը: MediaHub-ին հայտնեցին, որ Երուսաղեմի Հին քաղաքում, որտեղ անց է կացվել միջոցառումը, եղել են նաև տարբեր շրջաններից հայեր, բայց պատերազմական իրավիճակով պայմանավորած Կովերի պարտեզում այդքան էլ մարդաշատ չի եղել, դատարկ աթոռներ են մնացել:

Միջոցառմանը ներկա են եղել պատրիարքարանի, ինչպես նաև տարբեր համայնքներից ներկայացուցիչներ: Գեղեցիկ համերգ է տեղի ունեցել, չնայած որ իրավիճակը նախապատերազմական է:

 

Ռեբեկա Հովհաննիսյան