Կառավարությունը 66 մլն եվրո վարկի համաձայնագիր կվավերացնի, որ դպրոց կառուցի

Կառավարությունը 66 մլն եվրո վարկի համաձայնագիր կվավերացնի, որ դպրոց կառուցի

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով գործադիրն առաջարկում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023թ․նոյեմբերի 27-ին ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը՝ 66,100,000 եվրո արժողությամբ:  
«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր»-ն իրականացվում է ՀՀ և ԱԶԲ միջև 2015թ․ հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը սկսվել է 2016թ․ և նախատեսված է մինչև 2026թ․ մայիսի 30-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88.5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար: 
Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը: