Արամ Ղազարյանն այսօր կնշանակվի Լոռու մարզպետ․ ո՞վ է նա

Կառավարության այսօրվա նիստում վերջապես Լոռու մարզպետ կնշանակվի։ Համաձայն որոշման նախագծի՝ Արամ Ղազարյանը կնշանակի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ:
Նախագիծը ներկայացնելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
Արամ Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնն զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։