Թաքնված սպառնալիք. անվանվել են այն մթերքները, որոնցում ամենից հաճախ հայտնաբերվում են վտանգավոր բակտերիաներ
Որոշ մթերքներ կրում են թաքնված վտանգ. դրանք ավելի ենթակա են վնասակար բակտերիաներով վարակվելու, քան մյուսները: Ինչպե՞ս պաշտպանել ձեզ և ձեր սիրելիներին հնարավոր հետևանքներից: Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC), որը վկայակոչում է Ferra.ru-ն, ամենավտանգավոր մթերքները միսն ու ձկնամթերքն են:
Գիտնականների կարծիքով, E. coli-ն և salmonella-ն դիմացկուն են հակաբիոտիկների մեծ մասի նկատմամբ, որոնք կարելի է գտնել մսի և թռչնամսի մեջ: Թունան և այլ խոշոր ձուկն իրենց հերթին պարունակում են բնական թույն՝ սկոմբրոտոքսին. եթե մթերքը պահվի ոչ պիտանի պայմաններում, ապա նյութը կկուտակվի մարմնում և կմտնի մարդու օրգանիզմ։
Մասնագետները նաև կոչ են արել զգույշ լինել ծովամթերք, մասնավորապես՝ ոստրե օգտագործելիս։ Դրանք սովորաբար ուտում են հում վիճակում, իսկ վերամշակման բացակայությունը մեծացնում է խոլերայի և նորովիրուսի զարգացման ռիսկը։ Նույնը վերաբերում է ձվերին. ոչ պատշաճ պահպանումն ու պատրաստումը կբարձրացնեն սալմոնելոզի վտանգը: Մեկ այլ «կասկածելի» մթերք է փափուկ պանիրները։ Զարմանալի չէ, որ երեխաներին և հղիներին խորհուրդ է տրվում խուսափել ֆետայից, կամեմբերից և բրիից: Դրանք հաճախ պատրաստվում են չպաստերիզացված կաթից։ Թուլացած մարմինը կարող է հայտնվել լիստերիայի վտանգի տակ: