Հրդեհ ՌԴ Տվերի մարզում գտնվում ՊՆ գիտահետազոտական ինստիտուտում․ կան զոհեր, տուժածներ

Հրդեհ ՌԴ Տվերի մարզում գտնվում ՊՆ գիտահետազոտական ինստիտուտում․ կան զոհեր, տուժածներ

ՌԴ Տվերի մարզում գտնվում ՊՆ գիտահետազոտական ինստիտուտում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 30 մարդ, որից 6-ը մահացել են. այդ մասին RIA Novosti-ին հայտնել է տարածաշրջանային արտակարգ ծառայությունների աղբյուրը։

Հրդեհհը բռնկվել է հինգշաբթի, ՊՆ գիտական հաստատության վարչական շենքի երկրորդ հարկում։ Անձնակազմը տարհանվել է։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 240 հրշեջ, 69 միավոր տեխնիկա, ինչպես նաև Մի-8 ուղղաթիռ։ Տուժածներին օգնություն է ցուցաբերել շտապօգնության 14 բրիգադ։ Հաջողվել է հրդեհը տեղայնացնել 2․5 հազար քմ տարածքում։

Աղբյուրի խոսքով՝ հրդեհի լիարժեք մարման մասին դեռևս չի հայտարարվել։