ՄԱԿ-ն Ուկրաինային 50 մլն դոլար է հատկացրել

ՄԱԿ-ն Ուկրաինային 50 մլն դոլար է հատկացրել

ՄԱԿ-ն Ուկրաինային լրացուցիչ 50 մլն դոլար է հատկացրել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար. այդ մասին ապրիլի 21-ին հայտնել  է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

«Մարդասիրական օգնության համակարգող Օսնատ Լուբրանին այսօր լրացուցիչ 50 մլն դոլար է հատկացրել», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջոցները հատկացվել են ուկրաինական հումանիտար հիմնադրամից։