Սեյսմոլոգը նոր երկրաշարժեր է կանխատեսել

Ռուս երկրաֆիզիկոսներ Բորիս Լևինը և Ելենա Սասորովան վերլուծել են մոլորակի վրա երկրաշարժերի թվի բաշխման օրինաչափությունները, ինչպես նաև սեյսմիկ առավելագույն ակտիվության ներտարեկան բաշխման բնույթը: Եվ պարզել են, որ դեկտեմբերին և ընդհանրապես ձմռան ամիսներին այն ուժեղանում է։
Դա պայմանավորված է ուղեծրում Երկրի դիրքով. այս պահին այն անցնում է պերիհելիոնի գոտում՝ իր ուղեծրի Արեգակին ամենամոտ կետով, ուստի մեր աստղից մակընթացային ուժերը մեծանում են: Լևինն ու Սասորովան նույնիսկ հաշվարկել են, որ դրանք ավելանում են 6,4%-ով։ Այնպես որ, մի զարմացեք, եթե առաջիկա ամիսներին մի փոքր ավելի շատ երկրաշարժեր լինեն, նշել է սեյսմոլոգ Ալեքսեյ Զավյալովը։