Բժիշկը զգուշացրել է, որ սնկերը կարող են լուրջ վնաս հասցնել օրգանիզմին

Մասնագետը խոսել է սնկերի օգտակար հատկությունների մասին, ինչպես նաև, թե ով չպետք է ուտի այն։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ կիսվել է թերապևտ Օլգա Չիստիկը։
«Կարևոր է տաքացնել սնկերը՝ թունավորումներից պաշտպանվելու համար: Խորհուրդ չի տրվում նաև սունկ տալ փոքր երեխաներին, քանի որ ներձուլման գործընթացը բավականին բարդ է։ Նույնը վերաբերում է աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդություններ ունեցողներին»,- նշել է Օլգա Չիստիկը։
Փորձագետը բացատրել է, որ ամեն ինչ կապված է քիտինի հետ՝ մանրաթել, որը դժվարությամբ է մարսվում։
Օլգա Չիստիկը նաև զգուշացրել է, որ սնկերը կարող են լուրջ վնաս հասցնել մարմնին վնասակար նյութերի` տոքսինների, ծանր մետաղների, ռադիոակտիվ նյութերի և քայքայվող մթերքների կուտակման պատճառով: Ուստի կարևոր է հավաքել սունկը ճիշտ վայրերում, պահպանել դրանց պահպանման պայմանները և, իհարկե, հավաքել միայն նրանք, որոնք, վստահ եք, որ անվտանգ են։