Կալցիումի պակասի 9 նշան, որոնք երբեք չի կարելի անտեսել

Կալցիումի պակասի 9 նշան, որոնք երբեք չի կարելի անտեսել

Կալցիումն օրգանիզմին անհրաժեշտ է արյան, նյարդերի և ոսկորների ճիշտ աշխատանքի համար: Կալցիումի դեֆիցիտը կարող է շատ խնդիրներ առաջացնել:

Քանի որ կալցիումը նոր բջիջներ է ձևավորում, անհրաժեշտ է ոսկորների, ատամների, մկանների առողջության, նյարդերի, հորմոնների գործողության, արյան մակարդման համար:

Եթե մարդը չի ստանում օրական խորհուրդ տրվող 1000-1300 մգ կալցիում, ապա այդ վիտամինի պակաս է ունենում:

Կանայք հետդաշտանադադարի շրջանում, վեգանները և լակտոզա չտանող մարդիկ առանձնակի հակված են կալցիումի պակասի առաջացման:

Կալցիումի պակասի դեպքում մարդու օրգանիզմը կարող է թուլացնել ոսկորները, կարող են տարբեր հիվանդություններ առաջանալ:

Ներկայացնում ենք կալցիումի պակասի 9 հիմնական նշան:

1. Ոսկորների խտության նվազեցում: Դա կալցիումի պակասի ամենավտանգավոր նշաններից է, քանի որ կարող է կոտրվածքների հանգեցնել:

2. Մկանային ջղաձգություններ առաջանում են, որովհետև կալցիումը սովորաբար օգնում է կարգավորել մկանային կծկումները:

3. Թեթև կապտուկներ: Կալցիումի պակասի դեպքում վնասվածքներն ավելի արտահայտված են լինում:

4. Ցավոտ ամսեկաններ: Այդ օրերի ուժեղ ջղաձգությունները կարող են կալցիումի պակասի պատճառով լինել:

5. Հիշողության կորուստը կալցիումի պակասի ամենալուրջ նշաններից է:

6. Ատամի ցավ: Կալցիումի պակասի դեպքում ատամները թուլանում են:

7. Փխրուն եղունգներ:

8. Թմրություն կամ ծակծկոց:

9. Ուժերի անկում: Կալցիումի պակասի դեպքում կարող է ընդհանուր հոգնածության զգացում առաջանալ: