Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևանա լճի երկրորդ հանրային լողափում անչափահաս երեխա է կորել. օգնության են հասել փրկարարները

Blog Image

Օգոստոսի 18-ին, ժամը 17:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի երկրորդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են, որ քաղաքացիները փնտրում են անչափահաս երեխայի։

Ջրափրկարարները երկրորդ հանրային լողափի ափամերձ հատվածում անվնաս հայտնաբերել  են Հ. Ռ.-ին (ծնված  2021 թ.)։

Send