Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում բախվել են «Lexus RX 350»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են «Lexus RX 350» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս, տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Send