Մինչև վերջ գնացող հազար մարդ լինի, այս իշխանությունը կփոխվի․ Աղվան Վարդանյան

Եթե ունենանք մինչև վերջ գնալու պատրաստ հազար մարդ, իշխանությունը կփոխվի. MediaHub-ի զրուցակիցն այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է։
Աղվան Վարդանյանի խոսքով՝ այսօր իշխանություններն ունեն 20-25 տոկոսի վստահություն, հիմքը մաշեցվում է։ «Եթե ունենանք հազար մարդ մինչև վերջ գնալու պատրաստ, իրավիճակը կլիցաքթափվի, կունենանք նոր իշխանություն»,-ասաց նա։
Ըստ նրա՝ այս իշխանությունները նավը վարել չգիտեն, ալեկոծության մեջ ենք, խաղաղության դարաշրջան բացելու մեծամիտ, կեղծ օրակարգ է բերվում, իսկ Ադրբեջանն էլ այս իրավիճակից շարունակելու է օգտվել՝ ավելի սեղմելով սահմանի շուրջ իրավիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գևորգյան