5 ականային կրակոց է եղել Արցախում, և հիմա ՌԴ-ն պետք է մեր հակառակորդից պատասխաններ ստանա. Քոչարյան
Սրանք լոկալ բնույթի սադրանքներ են, ինչպիսիք միշտ էլ ունեցել ենք։ Այդ մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հակառակորդի հերթական սադրանքներին։ Նրա խոսքով՝ մեղավորները պետք է պատժվեն, դրա համար հետաքննություն պիտի լինի։ «Հինգ ականային կրակոց է եղել Արցախում, և հիմա ռուսները պետք է մեր հակառակորդից պատասխաններ ստանան»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Պատգամավորը նկատեց, որ Հայաստանն իր անելիքն անում է։ Նրա խոսքով՝ Հայաստանը երբևէ չի հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց։ «Մենք ունենք մեկ անվտանգային համակարգ, բայց հիմա մենք պետք է կառավարենք եղած իրողությունները»,- նշեց նա։ Դիտարկմանը, թե արդյոք նույնական են Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները խաղաղության օրակարգի վերաբերյալ, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց՝ նշելով, որ լարվածությունները լինելու են, բայց մենք ձգտելու ենք խաղաղության՝ պետությունն ուժեղացնելու միջոցով։