Զուրաբիշվիլին դժգոհել է, որ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպել Փաշինյանի հետ

Զուրաբիշվիլին դժգոհել է, որ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպել Փաշինյանի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թբիլիսի, բայց նշել, որ իրեն «հնարավորություն չի տրվել հանդիպել ու պատշաճ կերպով հյուրընկալել բարեկամ երկրի ղեկավարին»։

«Ցավալի է նաև, որ համապատասխան գերատեսչությունները նախագահին չեն տեղեկացնում երկրում նախատեսված բարձրաստիճան այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Զուրաբիշվիլին։

Նիկոլ Փաշինյանը երեկ էր աշխատանքային այցով ժամանել Թբիլիսի։ Այնտեղ նա հանդիպել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, մասնակցել երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին։