Իսրայելի բնակիչն ընկել է լողավազանի տակ առաջացած խորշը. այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։
32-ամյա Կլիլ Կիմխին մահացել է հինգշաբթի՝ հուլիսի 21-ին, Կենտրոնական շրջանի Կարմեյ Յոսեֆ քաղաքում։ Դա տեղի է ունեցել առանձնատանը խնջույքի ժամանակ, որն իր աշխատակիցների համար կազմակերպել էր մարքեթինգային ընկերությունը, որտեղ նա աշխատում էր։
Լողավազանի հատակի մի մասը փլուզվել է, ջուրը սկսել է արագ անցնել գետնի տակ։ Ընկերության մեկ այլ աշխատակցի հաջողվել է արագ դուրս ցատկել։ Նա ոտքի թեթև վնասվածքներ է ստացել։