Մաճկալաշենը ծխի մեջ էր, մեծ ու փոքր փրկվելու հույսով վազում էին

Մաճկալաշենը ծխի մեջ էր, մեծ ու փոքր փրկվելու հույսով վազում էին

«Դաժան բան է, որ աչքիդ առաջ գյուղդ փլատակների են վերածում, մեր ու մանուկ, ծեր ու ջահել վազում են արկերի պայթյունների տակ, գյուղը ծխի մեջ էր»-թվում է սովորական նախադասություն է, բայց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանն այս կարճ նախադասության մեջ մի ամբողջ գյուղի՝ ընդամենը մի քանի րոպեում տեսածն է ներկայացնում։ Ավանեսյանը զարմանում է՝ «ի՞նչպես ու ո՞ր օրենքով է թշնամին կրակում քաղաքացիական բնակչության վրա, այն մարդկանց, որ 9 ամիս եղել են պաշարված»։ 

Նախքան սեպտեմբերյան մարտերը Մաճկալաշենում հրադադարի խախտումները պարբերաբար էին։ 2020-ից հետո գյուղը տեսահսկվում էր ադրբեջանական հենակետերից, հրաձգային զենքերից կրակում էին դաշտավայրերում աշխատող բնակիչների ուղղությամբ, թիրախավորում տրակտորիստներին, դադարեցնում աշխատանքը։

«Բայց սեպտեմբերի 19-ին մի ուրիշ պատերազմ էր։ Տեսնելով, որ դիրքերից բացի հրթիռակոծում են նաև գյուղը, արագ-արագ կազմակերպել ենք բնակչության, մանավանդ երեխաների՝ ապաստարաններում տեղավորման գործընթացը։ Ես բարձրացել եմ դիրքեր, մեր գյուղի տղամարդկանց մեծ մասը ևս այնտեղ էր։ Թեժ մարտերից հետո 323 և 324 մարտական դիրքերն ընկնում են։ Մենք հետնահանջ ենք անում և Ամարասի հովտի երկայքով՝ դիրքավորվում։ Կանխատեսելով ադրբեջանական մեծաթիվ զորքի առաջխաղացումը,  գյուղը տարհանեցինք, մի մասը ոտքով մյուսները՝ ոտքով գնացին Սոս, այնտեղից ավելի բարձր գյուղեր»-պատմում է համայնքի ղեկավարը։ 

Նրա խոսքով՝ շատերն անգամ չհասցրեցին վերցնել փաստաթղթերն ու իրենց ունեցածիծ որոշ իրեր»ով ինչպես կար, փրկվելու համար դուրս եկավ, թշնամին հասել էր Մաճկալաշենի մատույցներ»։

Տղերքն այդ ուղղությամբ թեժ մարտ են վարել, այստեղ զոհվում է մաճկալաշենցի պայմանագրային Նվեր Գաբրիելյանը։ Մինչև սեպտեմբերի 25-ը գյուղի տղամարդիկ եղել են դիրքերում, բայց հայաթափումն անխուսափելի էր։

«Նվերից բացի 2 քաղաքացիական անձ է զոհվել, գառնիկ Գաբրիելյանը՝ սեփական տան բակում բեկորային մահացու վիրավորում էր ստացել, իսկ 53-ամյա Արմեն  Հարությունյանը՝ արոտավայրում  անասնապահություն էր անում` կրակել են, տեղում մահացել է»-պատմում է մեր զրուցակիցը։ 

Սեպտեմբերի 25-ին գյուղը լքելու հերթը հասավ դիրքապահ մաճկալաշենցիներին, նրանց թվում նաև Լեռնիկ Ավանեսյանն էր։ Օրերով սպասել են վառելիքի։ Ստեփանակերտ-Գիշի խաչմերուկում վերջապես հասել է վառելիքը ու մի ամբողջ շրջան բռնել է գաղթի ճանապարհը։ Մի քանի օրից հասել են Ստեփանակերտ։ 

«Ճանապարհին ադրբեջանցիները մեկ առ մեկ կանգնեցրել են մեքենաները ստուգել։ Լսել եմ, որ իրենց բլոկպոստում մի ջահել տղայի վզի ոսկե շղթան են քաշել, պոկել, շատ լքտի ու անդիաստիարակ ձևով են իրենց պահել»-ասաց նա։