ՄԻՊ-ը տեղյա՞կ է, որ Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել

ՄԻՊ-ը տեղյա՞կ է, որ Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են  ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով։ Այս մասին MediaHub-ի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ՄԻՊ-ը տեղյակ է, որ երեկ ձերբակալված Սամվել Վարդանյանը հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել, հայտնեց ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ այսօր փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանը, որը երեկ ձերբակալվել է, տեղեկացրել էր, որ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել:

MediaHub-ի հետ զրույցում երիտասարդին այսօր այցելած ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը հայտնեց, որ իրենց այցից հետո Վարդանյանը պետք է անցներ դատաբժշկական փորձաքննություն:

Մարիաննա Արամյան