Ես հիմա իմ աշխատավայրում եմ․ ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին 

Ես հիմա իմ աշխատավայրում եմ․ ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին 

ԱԱԾ-ն և Քննչական կոմիտեն այսօր առավոտից խուզարկություններ են իրականացնում առողջապահական համակարգում։ Մասնավորապես՝ իրավապահները մտել են առողջապահության նախարարություն, Պետական առողջապահական գործակալություն (ՊԱԳ) և «Ուիգմոր» բժշկական կենտրոն։ 

Ասում են՝ պատճառը պետպատվերի շրջանակներում թույլ տրված չարաշահումներն են։ 
MediaHub-ը քիչ առաջ կապ հաստատեց ՊԱԳ-ի ղեկավար Գարուշ Այվազյանի հետ։ Վերջինս չհերքեց, որ ԱԱԾ-ն այսօր իրենց մոտ է եղել, սակայն խուսափեց մանրամասներ հայտնելուց։

«Ճիշտն ասած՝ չեմ կարող որևէ կոնկրետ բան ասել»,- ասաց նա։

-Ձեզ հետ կապված որևէ գործընթաց կա՞, Ձեզ հրավիրե՞լ են Քննչական կամ ԱԱԾ։

-Ոչ։ 

-Իսկ հեռացե՞լ են արդեն ԱԱԾ-ի ծառայողները կամ քննիչները։ 

-Ինչի՞ համար եք հարցնում, կներեք։

-Լուսաբանելու համար։ 

-Կներեք, որևէ ինֆորմացիա չեմ կարող տալ։ Դիմեք առողջապահության նախարարության լրատվական ծառայությանը։ 

-Դուք հիմա Ձեր աշխատավայրո՞ւմ եք։

-Ես հիմա իմ աշխատավայրում եմ։ 

-Իսկ ի՞նչ էին փնտրում ձեր հիմնարկում։ 

-Չեմ կարող Ձեզ որևէ բան ասել, հետևեք պաշտոնական պատասխաններին։ 

-Այդ պաշտոնականին հետևում ենք, պարոն Այվազյան, բայց մենք ուզում ենք Ձեզնից իմանալ, քանի որ Դուք եք ՊԱԳ-ի պետը։

-Ես հասկանում, որ ինձանից ուզում եք, իմ պատասխանն էլ լսում եք, չէ՞, Դուք։ Եթե բան ունենայի ասելու, կասեի։ 

-Իսկ որևէ բան առգրավե՞լ են ձեր մոտից՝ համակարգիչներ, փաստաթղթեր։ 

-Ոչ, ոչ մի բան չեմ կարող ասել։ 

Վահե Մակարյան