Որոշ սննդային հավելումների կանոնավոր օգտագործումը կարող է մեծացնել շաքարախտի ռիսկը

Որոշ դիետիկ հավելումների կանոնավոր օգտագործումը կարող է մեծացնել 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը: Այս եզրակացությանն են հանգել Սորբոնի հետազոտողները՝ հիմնվելով 108643 մարդու տվյալների վրա։ Արդյունքները հրապարակված են «PLOS Medicine» ամսագրում:
Ութ տարվա ընթացքում մասնակիցները զեկուցել են իրենց սննդակարգի կազմի մասին, ներառյալ հավելումներով սննդի օգտագործումը։ Այդ հավելումները հաճախ հանդիպել են ծայրահեղ վերամշակված մթերքներում, ինչպիսիք են դիետիկ ըմպելիքները, աղանդերը, խորտիկներն ու պատրաստի կերակուրները:
Վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր առավել հաճախ օգտագործում են որոշակի սննդային հավելումներ, 8-ից 13 տոկոսով ավելի բարձր են շաքարախտով հիվանդանալու վտանգը: Խոսքը հիմնականում քաղցրացուցիչների մասին է (ասպարտամ, սուկրալոզա, ացեսուլֆամ-K), ինչպես նաև կոնսերվանտների, գունանյութերի և էմուլգատորների մասին, որոնք օգտագործվում են արտադրանքի համը, տեսքը և պահպանման ժամկետը բարելավելու համար:
Օրինակներից մեկը «Coca-Cola Zero»-ի նման ըմպելիքներն են, որոնք շաքար չունեն, բայց օգտագործում են արհեստական քաղցրացուցիչներ: Թեև դրանք անվնաս այլընտրանք են թվում, հետազոտությունը ենթադրում է հնարավոր կապ դրանց կանոնավոր սպառման և նյութափոխանակության խանգարումների միջև:
Գիտնականներն ընդգծել են, որ սա ուլտրամշակված մթերքների հաճախակի օգտագործման կուտակային էֆեկտ է։ Թեև բացահայտումները դեռևս չեն ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կապը, դրանք մտահոգություն են առաջացնում սննդային հավելումների կանոնավոր սպառման հետևանքների վերաբերյալ: