Ինչո՞ւ հենց «ՍԻԼ»-ը․ Փաշինյանը՝ ՆԳ նախարարին

Հերթական  փսևդո կամ ոչ փսևդո սկանդալային հրապարակումը կա, որ ՆԳ նախարարությունը իշխանության մարդու հետ փոխկապակցված մարդու է տվել ավտոմեքենաների ապահովագրությունը: Ի՞նչ ա կատարվել էդտեղ, պարոն Ղազարյան։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ղազարյանը պատասխանեց, որ Ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրության ծառայության ձեռքբերումն իրականացվել է ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով:

«Պաշտոնական հարցումներ ենք կատարել ապահովագրական ընկերություններին ու  ստացված պատասխանների համաձայն՝ ամենամատչելի առաջարկը ներկայացրել է «ՍԻԼ ինշուրանս» ընկերությունը: Մասնավորապես, ԿԱՍԿՈ ապահովագրության արժեքի համար, օրինակ՝ «Նաիրի ինշուրանսը» ներկայացրել է ավտոմեքենանների արժեքի 2,8 տոկոս, «Արմենիա ինշուրանսը»՝ 5,5 տոկոս, «ՍԻԼ ինշուրանսը»՝ 1,7 տոկոս, «Ինգո Արմենիան»՝ Շկոդա մեքենաների համար 7 տոկոս, «Տոյոտա» ավտոմեքենաների համար՝ 2,4 տոկոս, «ՌԵՍՈ» ընկերությունը՝ 3,2 տոկոս «Ռոսգոսստրախը»՝ 2,5 տոկոս: ԱՊՊԱ տեսակի ապահովագրության համար «ՍԻԼ ինշուրանսը» 2,5 մլն դրամով ավելի ցածր գին է առաջարկել, քան մյուս ընկերությունները։  Այդ պատճառով էլ իրենց հետ ենք կնքել պայմանագիրը»,- ասաց Ղազարյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։