Վահե Ղազարյանը «շպառգալկայով էր» եկել նիստի՝ պաշտպանելու Փաշինյանի յուրայինին
Կառավարության այսօրվա նիստում ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ, որը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Կառավարության անդամները բացառապես Նիկոլ Փաշինյանի ցուցումով և ցանկությամբ են առաջնորդվում:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այսօր հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի յուրայինի՝ գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պաշտպանի դիրքերից: Ընդ որում, ինչպես երևում է տեսանյութից, Վահե Ղազարյանին նախապես ասվել էր, որ Փաշինյանն այդ հարցը բարձրացնելու է, դա սպոնտան որոշում չէր վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից անդրադառնալ մամուլի հրապարակումներին, և Ղազարյանն էլ «շպառգալկայով էր» եկել նիստին ու հարցը դեռ չավարտված՝ անմիջապես սկսեց կարդալ իրեն գրած տված պատասխանը:
Բայց դե, մյուս կողմից էլ, զարմանալի չէ, թե ինչու է Խաչատուր Սուքիասյանի ընկերությունը ստացել այդ տենդերը և ինչու է Փաշինյանը ԽԾԲ-ի կոնտեքստում ակնհայտ այս երևույթը փորձում այլ լույսի ներքո հրամցնել հանրությանը: