Ֆուտբոլ, թե՞ քաղաքականություն. ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Կատար

Ֆուտբոլ, թե՞ քաղաքականություն. ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Կատար

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կմեկնի Դոհա (Կատար). այդ մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից:

MediaHub-ի հետ զրույցում ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանը Դոհա է մեկնում Կատարի Պետության Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հրավերով: Բացի պաշտոնական հանդիպումից, Հայաստանի խորհրդարանի նախագահը կմասնակցի նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից մեկին. թե որ հավաքականներն այդ օրերին հանդիպում կունենան դեռ վաղ է ասել, սակայն.

«Ալեն Սիմոնյանն անձամբ երկրպագում է մեր անդավաճան բարեկամ Ֆրանսիայի հավաքականին»,- ասաց Ծովինար Խաչատրյանը: