Ինչո՞ւ կիվին ուտել կեղևով. սննդաբան

Ինչո՞ւ կիվին ուտել կեղևով. սննդաբան

Շատերը կասկածում են կիվի կեղևի ուտելի լինելուն, սակայն ապարդյուն, քանի որ այն պարունակում է օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ նյութեր. ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նա նշել է, որ ուտելուց առաջ միրգը նախ պետք է լվանալ հոսող ջրի տակ, ապա լվանալ եռացրած ջրով. հայտնում է «Մոսկվա 24»-ը։

«Հիմնականում կիվի կեղևը պարունակում է վիտամին C և հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են ազատ ռադիկալներից, հետաձգում են ծերացումը և կանխում սիրտ-անոթային հիվանդությունները»,- ասել է բժիշկը հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նաև այս մրգի կեղևը հարուստ է բջջանյութով, որը բարելավում է աղիների աշխատանքը։ Բժիշկը խորհուրդ է տալիս ամեն օր երեք կիվի ուտել կեղևով։ Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ այս միրգը հակացուցված է ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդկանց, քանի որ այն պարունակում է թթու, որը կգրգռի ստամոքսի լորձաթաղանթը։