Ֆրանսիան, Նորվեգիան և Բելգիան իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Լիբանանը

Ֆրանսիան, Նորվեգիան և Բելգիան իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Լիբանանը

Բելգիայի, Ֆրանսիայի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունները Լիբանանում գտնվող իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել երկիրը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումը Գոլանի բարձունքների վրա և իր քաղաքացիներին հորդորել հետաձգել Լիբանան, Իսրայել և Պաղեստին ուղևորությունները։

Բելգիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ էլ ասվում է, որ Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտում հրթիռի հարվածից հետո խորհուրդ է տրվում չմեկնել Իսրայել, Երուսաղեմ և պաղեստինյան տարածքներ, ինչպես նաև Լիբանան։

Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Նորվեգիայի ԱԳՆ-ը։ 

Հիշեցնենք, որ իրավիճակը սրվել է Իսրայելի և Լիբանանի միջև, այն բանից հետո երբ Իսրայելի ՊԲ-ն գիշերը հարվածեց Լիբանանին՝ ի պատասխան Մաջդալ Շամս գյուղի հրթիռակոծության, որի արդյունքում զոհվել է 12 երեխա: