Իսրայելի ՊԲ-ն հարվածել է Լիբանանին՝ ի պատասխան Մաջդալ Շամս գյուղի հրթիռակոծության, որի արդյունքում զոհվել է 12 երեխա

Իսրայելի ՊԲ-ն հարվածել է Լիբանանին՝ ի պատասխան Մաջդալ Շամս գյուղի հրթիռակոծության, որի արդյունքում զոհվել է 12 երեխա

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կիրակի գիշերը հարվածներ են հասցրել Լիբանանի մի քանի վայրերի:

«Գիշերը իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» մի շարք ահաբեկիչների թիրախներին ինչպես Լիբանանի տարածքի խորքում, այնպես էլ Լիբանանի հարավում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հարվածների թիրախ են դարձել Չաբրիհա, Բորջ ալ-Շամալի, Բեքաա, Քֆարկելա, Ռաբ ալ-Թալաթին, Խիամ և Թայր Հարֆա շրջանները. նշում է Իսրայելի պաշտպանության բանակը։

Զեկույցում ասվում է, որ հարվածներն ուղղված են եղել Հեզբոլլահի «զենքի պահոցներին և ահաբեկչական ենթակառուցվածքին»:

Լիբանանյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին հարվածների մասին։

Հարձակումները պատասխանն էին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղի հրթիռակոծմանը: Մահացել է առնվազն 12 մարդ՝ 10-ից 12 տարեկան երեխաներ։

Իսրայելական բանակը հարձակման մեջ մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը։

«Հըզբոլլահի» ներկայացուցիչները հերքում են մեղադրանքները:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին պնդում է, որ գրավյալ Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս քաղաքի վրա հարձակումն իրականացվել է իրանական արտադրության Falak-1 հրթիռով. գրում է Times of Israel թերթը։ 

(18+) Հուղարկավորության կադրերը՝ այստեղ