Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի

Հակակոռուպցիոն դատարանում ընթացող, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր վկայի դատավարական կարգավիճակով կհարցաքննվի «Եղնիկների» նախկին հրամանատար Կարեն Ջալավյանը։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
Հիշեցնենք, որ 2022թ․-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել է 2022-ի սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:
Նարե Գնունի