Մթերքներ, որոնք պետք չէ պահել սառնարանում․ սննդաբանի խորհուրդը

Սննդաբան Ամպարո Գամերոն հորդորել է որոշ մթերքներ չպահել սառնարանում, քանի որ սառը պայաններում դրանց համը վատանում է։
Փորձագետի խոսքերն է մեջբերել «Gloucestershire Live»-ը։
Ըստ, խորհուրդ չի տրվում սխտորը պահել սառնարանում, քանի որ այն արագ բողբոջում է սառնության մեջ։ «Պահպանման ժամկետը երկարացնելու համար կեղևավորված սխտորի հատիկները կարելի է ընկղմել ձիթապտղի յուղի մեջ և պահել ամուր փակված ապակե տարայի մեջ: Դրանք կարող են լինել նաև սառեցված, ամբողջական կամ կտրատված»,- պարզաբանել է սննդաբանը։
Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տվել հացը չպահել սառնարանում, քանի որ այն կորցնում է իր համն ու կառուցվածքը։ Նաև շոկոլադը․ ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով դրա հյուսվածքը փոխվում է։
Գամերոն նաև նշել է, որ եթե չհասած բանանը դնեք սառնարան, կարող է դառնալ կոշտ և անհամ։
Սուրճը նույնպես չի կարելի պահել սառնարանում․ այն կլանում է խոնավությունն ու կորցնում իր բույրն ու համը։