Wildberries-ի պահեստում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատակիցների միջև (տեսանյութ)

 Wildberries-ի պահեստում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատակիցների միջև (տեսանյութ)

Մերձմոսկովյան Կոլեդինո գյուղի Wildberries-ի պահեստում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատակիցների միջև։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի շրջանի շտաբի մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ի կեսօրին։

Նախնական տվյալներով՝ պահեստի երկու աշխատակիցների միջեւ կոնֆլիկտ է ծագել, որը վերաճել է ծեծկռտուքի։ Ծեծկռտուքի հետևանքով շուկայի աշխատակիցներից մեկը հոսպիտալացվել է։

Տեսանյութն այստեղ։