Հրապարակվել են Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինի լուսանկարները

Հրապարակվել են Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինի լուսանկարները

Բրիտանական Daily Mail-ն առաջին անգամ հրապարակել է կոկաինի լուսանկարներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս ամառ Սպիտակ տան փոքր պահարաններից մեկում կոկաին է հայտնաբերվել։

«Գաղտնի ծառայությունը հրապարակել է սպիտակ փոշու տոպրակի պատկերներ, որը հայտնաբերվել է փոքր պահարանի մեջ, որն օգտագործվում էր Սպիտակ տան արևմտյան գործադիր մուտքի մոտ անձնական իրերը պահելու համար»,- գրել է տաբլոիդը։

Կոկաինը հայտնաբերվել է համար 50-ում հուլիսի 2-ին, երբ Բայդենների ընտանիքը, ներառյալ նախագահի որդի Հանթերը, հանգստյան օրերն անցկացնելիս են եղել Քեմփ Դևիդում: Նյութը ճանաչվել է որպես ապօրինի թմրամիջոց:

Դա հանգեցրել է Արևմտյան թևի տարհանմանն ու Սպիտակ տան շրջակայքի փողոցների փակմանն ու 11-օրյա հետաքննության մեկնարկին:

Daily Mail-ի ձեռք բերած փաստաթղթերը ցույց են տալիս նաև, որ հետաքննությանը մասնակցել է ՀԴԲ-ի փոխտնօրեն Փոլ Աբբեյթը: Բայդենների ընտանիքի շուրջ սկանդալ է բռնկվել։

«Գաղտնի ծառայությունը հետաքննությունը փակել է երկու շաբաթից էլ քիչ ժամանակում՝ «ապացույցների բացակայության» պատճառով։ Կասկածյալների ցուցակը կրճատվել է մինչև 500 մարդ, սակայն տեսախցիկների տեսագրությունները չեն կարողացել բացահայտել սեփականատիրոջը»,- պարզաբանել է հրատարակությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ջո Բայդենը կոկաինով թմրանյութ է օգտագործել ելույթներից առաջ։ Քաղաքական գործչի խոսքով՝ դրա մասին է վկայում նախագահի ելույթների սկզբում և վերջում խոսքը։ Բացի այդ, ըստ Հանրապետական գործչի՝ Սպիտակ տանը կոկաինը կարող էր պատկանել նախագահ Բայդենին կամ նրա որդուն՝ Հանթերին։