Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Գրանադայում, ցավոք, որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու․ Փաշինյան

Իրադրության գնահատականը չի փոխվել Կառավարության նախորդ նիստից ի վեր։ Այս մասին այսօր լրագողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սահմանին թշնամու կողմից զորք և զինտեխնիկա կուտակելու մասին։ 

Անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին, Փաշինյանը նշեց․

«Ես ելնում եմ ՌԴ իմ գործընկեր, ՌԴ նախագահի հայտարարություններից, մնացածը աշխատանքային գործընթացներ են։  ՌԴ ղեկավարը, իմ գործընկերն ասաց, որ Հայաստանի հետ խնդիրներ չկան և Հայաստանի վարչապետի հետ էլ խնդիրներ չկան»։

Հարցին, թե հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում սպասվում է, թե ոչ, վերջինս պատասխանեց․

«Ցավոք սրտի՝ ոչ։ Երևանն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագիրը մինչև տարեբերջ կամ հաջորդ տարվա սկիզբ ստորագրելու համար: Ուզում եմ այս ընկալումը փոխանցել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Send