Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և խոչընդոտել է երթևեկությանը

Blog Image

Օգոստոսի 3-ին ժամը 09:52-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցուն հարակից տարածքում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են «Renault» մակնիշի  բեռնատարը (վարորդ՝ Է. Ա.), որը շարունակել է ընթացքը:

Send